Ռեյտինգային ցուցակները և դրանց վտանգները
Advertisement 1000 x 90

Ռեյտինգային ցուցակները և դրանց վտանգները

Վերլուծաբան Գագիկ Համբարյանը Facebook-ում գրել է. «ՍԱՍ Գրուպ»-ի սեփականատիրոջ անվան շուրջ սկանդալը շարունակվում է… 39 րոպեանոց ձայնագրությունը րոպե առ րոպե մեկնաբանվել է և՛ ԶԼՄ-ների և՛ սոցցանցերի օգտատերերի կողմից… Զարմանալին նրանում է, որ մեր հասարակությունը շատ զայրացած է այդ փաստից… Սակայն այն ինչ տեղի է ունեցել «ՍԱՍ Գրուպ»-ի ղեկավարության և աշխատակիցների միջև, եղել է նաև այլ հիմնարկ-ձեռնարկություններում, ինչպես նաև բազմաթիվ կրթոջախներում…

Միայն մեկ տարբերությամբ. շատ հանդիպումներ չեն ձայնագրվել, իսկ եթե ձայնագրվելել են, ապա անհրաժեշտության բացակայության պատճառով դրանք դեռ չեն հրապարակել…

Այստեղ կարևորը այն հարցն է, թե ո՞ւմ էր ձեռնտու այս ամենը և ինչո՞ւ հիմա…

Եթե դպրոցների տնօրենների հեռախոսազրույցները, որոնցում նրանք բացահայտ ընդունում են, որ «ձայնահավաքությամբ» են զբաղված, բացահայտվեց ՀԿ-ի կողմից, ապա Արտակ Սարգսյանի անվան հետ կապված այս ձայնագրության հիմա ի հայտ գալը բավական խրթին է…

Նախ, պետք է արձանագրել, որ ձայնագրությունը բավական բարձր որակով է արված, ասինքն՝ պատվիրված է… Երկրորդը, պատվիրատուն միտումնավոր է այն հրապարակել հիմա՝ մինչ մանդատներ տալը, որպեսզի խայտառակի Ա.Սարգսյանին…

Եթե այս ամենը մանդատակռիվ է, ապա ՀՀԿ-ին սպասվում են բավական մեծ խնդիրներ… Ա.Սարգսյանի հետ կապված այս սկանդալը կարող է նախադեպ դառնալ…

Ավելի ցածր հորիզոնականներ զբաղեցնող անհաջողակ թեկնածուները կսկսեն կոմպրոմատներ փնտրել առաջին հորիզոնականները զբաղեցնող հաջողակ թեկնածուների վրա, որոնք արդեն պատգամավոր են՝ հույս ունենալով, որ պախարակվելուց հետո վերջիններս ինքնակամ կհրաժարվեն պատգամավորությունից… Իսկ դրա արդյունքում ՀՀԿ-ում կսկսվեն լուրջ խմորումներ, որոնց հետևանքներն անկանխատեսելի են լինելու…

Այդ բոլոր թեկնածուներն էլ մեծ գումարներ են ներդրել (խոսքը գնում է միլիոնավոր դոլլարների մասին) այդ մանդատը ստանալու համար և մինչև վերջ կպայքարեն այն պահպանելու համար…

Հ.Գ.Ռեյտինգային ցուցակ կոչվածը պատուհաս է դառնալու այդ համակարգով անցնողների համար… Հաջողակները կասկածելու են անհաջողակներին դավադրությունների մեջ՝ իրենց բոլոր բացասական հետևանքներով թե՛ այդ անհաջողակների, թե՛ հասարակության համար… Այս համակարգի առաջին զոհը Արտակ Սարգսյանն էր… Հետաքրքիր է, թե ո՞վ է հաջորդը…



Նման նյութեր