Երբեմն անհնար է որևէ խնդիր հաղթահարել, հատկապես, երբ մտքերն անընդհատ խառն են ինչ-որ խնդիրներով: Ձեզ թվում է, թե ուղեղն ուր որ է՝ կպայթի: Նման դեպքերում պետք է հասկանալ, որ ժամանակն է արվեստի թերապիայով զբաղվելու:
Այս մեթոդն ամբողջ աշխարհով մեկ հայտնի է: Միակ բանը, որ ձեզ անհրաժեշտ է, մատիտն է: Վերցրեք մատիտն ու սկսեք նկարել: Կապ չունի, թե ինչ եք նկարում: Մի որոշ ժամանակ անց ձեր մտքերը կմաքրվեն, և կհանգստանաք:
Ի՞նչ է պետք անել.
1. Եթե հոգնածություն եք զգում, նկարեք ծաղիկներ:
2. Բարկության դեպքում՝ գծեր:
3. Ցավի դեպքում՝ երկրաչափական մարմիններ:
4. Տխրություն՝ ծիածան նկարեք:
5. Վախ՝ ինչ-որ բան գործեք:
6. Անհանգստություն՝ տիկնիկ պատրաստեք:
7. Զայրույթ՝ թղթի մի կտոր մանր կտրատեք, ապա նկար հավաքեք դրանցից:
8. Անհանգստություն՝ օրիգամի արեք:
9. Լարվածություն՝ նախշեր նկարեք:
10. Կարոտախտ՝ լաբիրինթոս նկարեք:
11. Հիասթափություն՝ վերանկարեք ինչ-որ նկար կամ դիմանկար:
12. Խառնվածություն՝ հնդկական մանդալա նկարեք:
13. Ուժերը վերականգնելու համար՝ գեղատեսիլ վայր նկարեք:
14. Եթե չեք կարողանում հասկանալ ձեր զգացմունքները՝ ձեր դիմանկարը նկարեք:
15. Իրադարձությունները հիշելու համար՝ գունավոր նախշեր նկարեք:
16. Մտքերը հավաքելու համար՝ քառակուսիներ նկարեք:
17. Ճիշտ որոշում կայացնելու համար՝ ալիքներ և շրջանակներ նկարեք:
18. Ձեր նպատակին իմաստ տալու համար՝ թիրախային նշաններ նկարեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
168.am