Կա այդպիսի հին հնդկական էպոս՝ «Մահաբհարատա»: Այն համարում են «5-րդ Վեդա»՝ ի հավելումն հայտնի 4 Վեդաների՝ Ռիգ Վեդայի, Յաջուր Վեդայի, Սամա Վեդայի և Աթհարվա Վեդայի: Իսկ Վեդաները, ինչպես վկայում է ավանդությունը, տրվել են մարդկությանը Բարձրագույն ուժերի կողմից: Ներկայացնում ենք մտքեր, որոնք կօգնեն լինել ավելի իմաստուն և երջանիկ: Կարևորը՝ գիտակցել դրանց մեծագույն իմաստը:
Կատարելով հնդիկ իմաստունների պատվիրանները՝ կարելի է կյանքը երջանիկ ապրել:
1. Խելագարը մխիթարվում է անցյալով, տկարամիտը՝ ապագայով, իսկ խելամիտը՝ ներկայով:
2. Վեհանձն մարդը խոսում է մտերմի միայն արժանիքների մասին, եթե նույնիսկ նա դրանք չունի: Վատ մարդը խոսում է միայն թերությունների մասին: Թեկուզ և երկուսն էլ ստում են, բայց առաջինը գնում է դրախտ, իսկ երկրորդը՝ դժոխք:
3. Յուրաքանչյուր մտածած բան կարելի է իրականացնել մարդկային ջանքերով: Այն, ինչ մենք անվանում ենք ճակատագիր, միայն մարդկանց անտեսանելի հատկություններն են:
4. Թուլությունը, կնասիրությունը, հիվանդոտությունը, հարազատ վայրերի նկատմամբ կապվածությունը, բավարարվածությունը կյանքից, երկչոտությունը. ահա վեհության ճանապարհի 6 արգելքները:
5. Ով անտարբեր է գովասանքի և կշտամբանքի նկատմամբ, ով հարվածին հարվածով չի պատասխանում, ով վիրավորողին կարիք չի ցանկանում, նրան նախանձում են Աստվածները:
6. Ձգտիր դեպի խելացի և ազնիվ մարդը: Զգուշացիր խելացիից և ստախոսից: Ազնիվին և հիմարին խղճա: Ստախոսից և հիմարից խուսափիր:
7. Դժբախտության դեմ դեղը՝ դրա մասին չմտածելն է: Երբ մտածում եմ դժբախտության մասին, այն չի անցնում, այլ մեծանում է:
8. Ավելի լավ է թշնամություն անել խելացիի հետ, քան ընկերություն՝ հիմարի:
9. Իմաստունները ժամանակը ծախսում են պոեզիայի և գիտության վրա, հիմարները՝ արատների, քնի և վեճերի:
10. Փափկությունը հաղթում է փափուկներին, փափկությունը հաղթում է դաժաններին: Չկա ոչինչ հասանելի փափկության համար: Փափկությունն ամեն ինչից ուժեղ է:
11. Հույսը մեծ անհանգստության աղբյուրն է: Ազատությունը հույսից մեծ հանգստության աղբյուրն է:
12. Մի եղիր չափից ավելի կոպիտ, չափից ավելի համառ, չափից ավելի փափուկ, չափից ավելի ցասումնալից: Ավելցուկը, ինչում էլ որ լինի, վտանգավոր է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am