Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսիեդադին»:
Բոլորը գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում: Հանդիպման հաշիվը գեղեցիկ հարվածով 17-րդ րոպեին բացել է Լիոնել Մեսսին: 20 րոպե անց արգենտինացին կրկնապատկեց «կապտանռնագույնների» առավելությունը: 42-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Սամուել Ումտիտին:
Երկու րոպե անց Մեսսիի փոխանցումից հետո կատալոնական ակումբի երրորդ գոլն է խփում Պակո Ալկասերը: 2 րոպե անց Խավի Պրիետոն կրճատում է հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել հյուրերին չի հաջողվում:
Այս հաղթանակի շնորհիվ «Բարսելոնան» վաստակել է 72 միավոր և շարունակում է հետապնդել առաջատար «Ռեալին»: «Ռեալ Սոսիեդադը» 52 միավորով 7-րդ տեղում է:
armsport.am