Marketium.ru կայքը գրում է, որ Չինական օրացույցը կօգնի հասկանալ, թե ում հետ կարող եք գտնել ձեր երջանկությունը։
Առնետ՝ 1948, 1960, 1972, 1984, 1996
Առնետները գեղեցիկ են, բայց նյարդային։ Խորհուրդ է տրվում ամուսնություն Վիշապի, Կապիկի և Ցուլի հետ։ Վատագույն տարբերակը Ձին է։
Ցուլ՝ 1949, 1961, 1985, 1997
Ցուլերը բռնկուն են ու կամակոր։ Ամուսնության լավագույն տարբերակներն են Օձը, Ցուլը, Աքլորը, Վիշապը, Կապիկը, Խոզը։ Վատագույն տարբերակը Ոչխարն է։
Վագր՝ 1950, 1962, 1986, 1998
Վագրերը զգացմունքային են ու խելացի։ Ամուսնության լավագույն տարբերակներն են Ձին, Շունը, Առնետը, Ցուլը, Ճագարը, Վագր, Ոչխարը, Աքլորը, Խոզը։ Վատագույն տարբերակն Օձն ու Վիշապն են։
Ճագար՝ 1963, 1987, 1999, 2011։ Նրանց բնորոշ է պահպանողականությունն ու լավ ճաշակը։ Ամուսնության լավագույն տարբերակներն են Ոչխարը, Շունը, Խոզը։ Ամուսնությունը կարող է անհաջող լինել Աքլորի, Առնետի, Վագրի դեպքում։
Վիշապ՝ 1952, 1964, 1988, 2000
Լի են էներգիայով, կամակոր են։ Ամուսնության լավագույն տարբերակներն են Առնետը, Օձը, Կապիկը, Աքլորը։ Խորհուրդ է տրվում հեռու մնալ շնից։
Օձ՝ 1953, 1965, 1977, 1989, 2001
Նուրբ են, խորամանկ։ Ամուսնության լավագույն տարբերակներն են Ցուլը, Աքլորը, վատագույնը՝ Կապիկը, Վագրը, Խոզը։
Ձի՝ 1966, 1978, 1990, 2002
Համբերատար են, տաղանդավոր, անկախ։ Կարող են երջանիկ լինել Վագրի, Շան, Ոչխարի, Վիշապի, Օձի, Կապիկի, Աքլորի հետ ամուսնական հարաբերություններում։ Վատագույն տարբերակն Առնեռն է։
Ոչխար՝ 1955, 1967, 1979, 1991, 2003
Գրավիչ են, սիրում են ճշմարտությունը։ Ամուսնության լավագույն տարբերակներն են Խոզը, Ճագարը, Ձին, Վագրը, Վիշապը։ Վատագույն տարբերակը Ցուլն ու Շունն են։
Կապիկ՝ 1968, 1980, 1992, 2004
Շփվող են, օրիգինալ։ Գերադասելի է ամուսնությունը Վիշապի և Առնետի հետ։ Վատագույն տարբերակներ են Օձը, Խոզը, Վագրը։
Աքլոր՝ 1957, 1969, 1981, 1993, 2005
Էքստրավագանտ են, շռայլ։ Համատեղելի են Ցուլի, Օձի, Վիշապի, Վագրի, Ձիու, Կապիկի հետ։ Անհաջող է ամուսնությունը Առնետի, Աքլորի, Շան, Ճագարի հետ։
Շուն՝ 1958, 1970, 1982, 1994, 2006
Նվիրված են, շփվող։ Կարող են երջանիկ լինել Օձի, Վիշապի, Վագրի, Ձիու, Ոչխարի, Կապիկի, Խոզի հետ ամուսնական հարաբերություններում։ Անհաջող է ամուսնությունն այն անձանց հետ, ովքեր ծնվել են Աքլորի տարում։
Խոզ՝ 1959, 1971, 1983, 1995, 2007
Նրանց հատուկ է ինտելեկտն ու բռնկունությունը։ Ամուսնությունը հաջողակ է Ճագարի, Ոչխարի, Առնետի, Ցուլի, Վագրի, Վիշապի, Ձիու, Աքլորի, Շան հետ։ Վատագույն տարբերակը Կապիկն ու Խոզն են։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը