Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Կոնոր ՄաքԳրեգորը կարող է տուգանվել լուսանկարի համար, որում նա կանգնած է «Rolls-Royce» մեքենայի վրա:
Ինչպես տեղեկացնում է «The Liverpool Echo»-ն, «Platinum Executive Travel» (PET) ընկերությունը հետաքննում է այս դեպքը, որպեսզի որոշի՝ արդյոք պե՞տք է դատարան դիմել այս հարցով: «Platinum Executive Travel» ընկերությունը վարձույթով պրեմիում-դասի ավտոմեքենաներ է տրամադրում:
«Rolls-Royce»-ի մոտավոր արժեքը 240,000 ֆունտ սթեռլինգ է, և հիմա PET-ը գնահատում է մեքենային պատճառած վնասը:
«Նա այնպես է կանգնել մեքենայի վրա, կարծես դա իր սեփականությունն է, բայց դա այդպես չէ»,- հայտարարել է PET-ի ներկայացուցիչը:
PET-ի սեփականատիրոջ որդին՝ Ալիմ «Լորդ» Իկբալը, հետևյալ մեկնաբանությունն է թողել ՄաքԳրեգորի գրառմանը.
«Երբ դու ունես «Rolls -Royce»,Կոնոր, դու կարող ես կանգնել դրա վրա, ինչպես Ֆլոյդը: Բայց քանի դեռ դու այն չունես, դու կարող ես ավանդ կորցնել՝ կանգնելով դրա վրա»:
PET-ի ներկայացուցիչները հայտարարել են նաև, որ ՄաքԳրեգորը ապագայում չի կարողանա օգտվել իրենց ընկերության ծառայություններից:
armsport.am