Փիսիկները խաղացել են բոլոր ժամանակների լավագույն սարսափ-ֆիլմերում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Փիսիկները խաղացել են բոլոր ժամանակների լավագույն սարսափ-ֆիլմերում

Mashable հրատարակությունը Facebook-ում հրապարակել է տեսահոլովակ, որտեղ կատվի ձագերը խաղացել են ամենահայտնի սարսափ-ֆիլմերի տեսարաններում:

Սև, շիկակարմիր և մոխրագույն փիսիկները գլխավոր հերոսների կերպարներով ներկայացել են «Ճաճանչ», «Տեխասյան կոտորած բենզասղոցով», «Պսիխո» և «Քերի» կինոժապավեններում: Սուր դանակները, բենզասղոցը և այրվող տեսարանը փոխարինել են ստվարաթղթե բեմիրերով:

Տեսահոլովակը հավաքել է գրեթե երկու միլիոն դիտում, 1,5 հազար ռեփոսթ և 2,3 հազար լայք: Տեսահոլովակի ավարտական մասում դրա ստեղծողները նշել են, որ իսկական սարսափն անօթևան կատուների կյանքն է, և հոլովակը դիտողներին խորհուրդ են տվել կենդանի վերցնել ապաստարանից: