Լոնդոնի ակումբի այցելուներն այրվածքներ են ստացել թունավոր նյութից
Advertisement 1000 x 90

Լոնդոնի ակումբի այցելուներն այրվածքներ են ստացել թունավոր նյութից

Լոնդոնի հյուսիսարևելյան շրջանի Դալսթոնի գիշերային ակումբում առնվազն 11 մարդ այվածքներ է ստացել չպարզված «թունավոր նյութի» ներգործությունից: Ոստիկանությունում կանչն ստացվել է գիշերվա ժամը մոտավորապես 1:10-ին: Սիդվոթ սթրիթի ակումբի հարյուրավոր այցելուներ տարահանվել են, տեղեկացնում է BBC-ին:

Ոստիկանների խոսքով՝ ինը տուժածների բժշկական օգնություն է ցույց տրվել տեղում, ինչից հետո նրանք հիվանդանոց են տեղափոխվել ոչ մեծ այրվածքներով: Եվս երկուսն անհետաձգելի օգնության բաժանմունք են դիմել ինքնուրույն: Նրանց վերքերը վտանգավոր չեն կյանքի համար:

Տարահանման պահին գիշերային ակումբում եղել է շուրջ 600 մարդ: Կատարվում է հետաքննություն, առայժմ ոչ ոք ձերբակալված չէ, հայտնել են Սքոթլանդ յարդում:

 



Նման նյութեր