Գագիկ Համբարյանի Facebook-յան գրառումը.
«Ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում տարած հաղթանակի (Էրդողանի սահմանադրությունը հաղթանակ է տարել ստանալով ընտրողների ձայների 51,18%) կապակցությամբ թուրքական ԶԼՄ-ները հպարտությամբ նշում են, որ Էրդողանը բազմաթիվ շնորհավորական հեռագրեր է ստացել… Ուսումնասիրելով այդ «բազմաթիվ» հեռագրերն ուղարկողներին, կարող եմ նշել, որ շատ ավելի լավ կլիներ, եթե այդ մադիկ չշնորհավորեին… Չնայած, նմանը նմանին է գտնում…
Այսպես, առաջինն Էրդողանին շնորհավորել է ապշերոնյան բռնապետ Իլհամ Ալիևը, Մերձավոր Արևլքում խառնակչության հեղինակ, Քաթարի շեյխ, բռնապետ Թամիմ Բին Համադ ալ Թանին, չկայացած Պաղեստինյան պետության ղեկավար Մահմուդ Աբբասը, շինծու Պակիստանի նախագահ Մամնում Հուսեյնը և Եվրոպայի վերջին բռնապետ, Բելառուսի ֆաշիստ ղեկավար Բատկա-Ալեքսանդր Լուկաշենկոն…
Սրանց այսօրվա ընթացքում կգումարվեն աֆրիկյան Սոմալիի, Ջիբութիիի, Սուդանի և ևս մի քանի մարդակեր նախագահների շնորհավորանքները, որոնք մեծ հաճույքով մասնակցում են Էրդողանի կազմակերպած փարթիներին և պարը կբոլորի…»: