Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելի ընտրյալը հայուհի է` Տաթև Մանուկյանը, և նրանց հարսանիքը տեղի է ունենալու Արցախում:
Երեկ Տաթևը Արցախից լուսանկար է հրապարակել Ֆրանկ Էնգելի, Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ և մակագրել.
«Զատիկի այն հատուկ տոնակատարություններից, երբ համայն քրիստոնեական աշխարհը այն տոնում է նույն օրացույցով՝ նույն օրը, և հատուկ նաև նրանով, որ ներկա էինք Արցախի թեմի առաջնորդ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ և հրամանատար, հոգևոր առաջնորդ Պարգև Սրբազանի եկեղեցածիսական արարողությանը»։
Ամբողջությամբ՝ asekose.am