Ամերիկացի զբոսաշրջիկները շոյել են կետին և նրա ձագին Ստորին Կալիֆոռնիայի մեքսիկական նահանգի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է UPI-ն:
Կետն իր ձագի հետ օվկիանոսի մակերևույթ էր բարձրացել այն նավի մերձակայքում, որի վրա կանայք էին գտնվում:
Aurora Adventures կազմակերպության աշխատակից Դոն Ֆեուրբերգը, որն ամենամյա ուղևորություններ է կազմակերպում կետերին դիտելու համար, հազվադեպ իրադարձության տեսանյութը հրապարակել է Facebook-ում:
Նրա խոսքով՝ կենդանին ինքն է իր ձագին հրել դեպի նավը: