Արքայազններ Ուիլամը եւ Հարրին տղամարդկանց հորդորել են չխուսափել հոգեբաններից
Advertisement 1000 x 90

Արքայազններ Ուիլամը եւ Հարրին տղամարդկանց հորդորել են չխուսափել հոգեբաններից

Արքայազններ Ուիլյամը և Հարրին բրիտանացի տղամարդկանց հորդորել են չանտեսել և չթաքցնել իրենց հոգեբանական խնդիրները: Այս մասին Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչներն ասել են CALM բարեգործական հանդեսի համար կազմակերպված հարցազրույցում:
«Որոշ լուրջ խնդիրների շուրջ խոսակցությունները շատ երկար ժամանակ արգելքի տակ էին,- խոստովանել է արքայազն Ուիլյամը: – (Համարվում էր, որ) հաջողակ, ուժեղ մարդիկ չեն տառապում: Բայց, իհարկե, դա այդպես չէ»: «Իրականում, ամեն ինչ շատ պարզ է: Եթե զգում ես, որ որևիցե մեկի հետ հարկ է խոսել այդ մասին, դա, իրոք, կարող է օգնել»,- ասել է նա:

«Մեզ բոլորիս համար երբեմն հեշտ չի լինում, բայց տղամարդիկ առանձնահատուկ անհրաժեշտություն են զգում ձևացնել, թե ամեն ինչ կարգին է»,- ասել է արքայազն Հարրին:

Ավելի վաղ արքայազն Հարրին խոստովանել է , որ լուրջ հոգեբանական խնդիրներ է ունեցել մոր՝ արքայադուստր Դիանայի  մահվանից հետո: Նա ասել է, որ երկու տարի «կատարյալ քաոսի» մեջ է եղել:

Քեմբրիջի դուքսը և դքսուհին (Ուիլյամը և նրա տիկին Քեյթը), ինչպես նաև արքայազն Հարրին Heads Together արշավի շրջանակներում հասարակական կարծիքն ակտիվորեն հրավիրում են հոգեբանական խնդիրների լուծման  և հոգեբանական առողջության պահպանման վրա:



Նման նյութեր