Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը` ապրիլի 18-ը, այս տարի կնշվի «Մշակութային ժառանգություն և կայուն զբոսաշրջություն» խորագրի ներքո:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության հետ կազմակերպում է «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» խորագրով ցուցահանդես: Մշակութասեր հասարակայնությանը կներկայացվեն վերոնշյալ հնավայրերի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման խնդիրները`մանրակերտների, գծագրերի և տեղեկատվական պաստառների միջոցով:
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 8-ը: