Գերմանիայի աջակողմյան «Այլընտրանք հանուն Գերմանիայի» կուսակցությունը հայտարարել է, որ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում «այո» ասած գերմանաբնակ թուրքերը պետք է վերադառնան այդ երկիր: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Ալիս Վայֆդելը ընդգծել է, որ Գերմանիայում հանրաքվեի մասնակիցների կողմից ավելի շատ «այո» քվեարկելու փաստը ցույց է տալիս, որ այդ թուրքերի ինտեգրման գործընթացը հաջողությամբ չի ընթանում: Նա տրամաբանական է համարել, որ այդ թուրքերից հետ վերցվի Գերմանիայի քաղաքացիությունը:
Ապրիլի 16-ին Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում Գերմանիայի թուրքերը մեծ մասնակցություն են ունեցել: Այդ երկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների շուրջ 60 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին: