«Սա ճիշտ նրա նման է, որ ասում են՝ քեզ բռնաբարում են, լռիր և փորձիր հաճույք ստանալ». Հրանուշ Խառատյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Սա ճիշտ նրա նման է, որ ասում են՝ քեզ բռնաբարում են, լռիր և փորձիր հաճույք ստանալ». Հրանուշ Խառատյան

«Իմ կարծիքով՝ հետընտրականը ծանրագույն հիասթափությունն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նրա խոսքով՝ մեր հասարակությունը ծանրագույն հիասթափություն է ապրում բարոյականության փշրանքներն անգամ պահելու անկարողությունից. «Ակնհայտ է, որ իշխանությունը կամք չունի՝ նույնիսկ ձևացնի, թե ինքը պարկեշտության մի քայլ պետք է անի: Կարծում եմ՝ սրանք հետընտրական զարգացումներ են հանրային ընդհանուր մթնոլորտի ձևավորման, ոչ թե ցուցադրության: Ստացվում է, որ մենք ունենք երկու հասարակություն՝ մի հասարակություն, որն իշխանության հետ միասին՝ նույնքան ագրեսիվ ձևավորում է այն, ինչ մեզ մոտ քաղաքական կամք են անվանում, և մյուս հասարակությունը, որը, մեծ հաշվով, այլևս չի դիմադրում, սա ճիշտ նրա նման է, որ ասում են՝ քեզ բռնաբարում են, լռիր և փորձիր հաճույք ստանալ»:

Անդրադառնալով առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին քաղաքական ուժերի չմասնակցելուն՝ Հ. Խառատյանը նշեց, որ «Հայկական Վերածնունդը» դեռ իր վերքերն է լիզում և դեռ լուծումներ է փնտրում ՀՀԿ-ի հետ հասնելու մի իրավիճակի, որ իրեն լծակ տրամադրվի. «Քանի դեռ այդ բանակցություններն իր համար դրական ավարտ չեն ունեցել, կարծում եմ՝ դժվար թե ինքը քաղաքական կյանքում որևէ ակտիվություն ցուցաբերի: Կարծում եմ՝ Ծառուկյանի թիմն այս պահին ՀՀԿ-ի հետ փոխպայմանավորվել են ԱԺ-ում իր հեռանկարների և հնարավորությունների մասին: Կարծում եմ՝ Ծառուկյանի թիմը մի քիչ վիրավորված է, կարծում եմ՝ իրեն ավելին էր խոստացված, քան ինքը ներկա պահին տիրապետում է ԱԺ-ում, և կարծում եմ՝ դա մի կողմից՝ վիրավորանքի պոզա է, մյուս կողմից՝ նաև ՀՀԿ-ի հետ որոշ պայմանավորվածության, որ իրենք մեծ քաղաքականության թռիչքի պետք է մասնակցեն, ոչ թե Երևանի կառավարման և ավագանու խնդիրներով»:

ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: