Երաժշտական և ինտերնետ նախագծերի հայտնի ռոստովցի պրոդյուսեր Սերգեյ Պիմենովը սերիալ կնկարահանի կազակների և հայերի տիեզերական ուղևորության մասին Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոնը» վեպի մոտիվներով: Այդ մասին պատմել է ինքը պրոդյուսերը, հայտնում է Tutina.ru-ն:
«Կազակների և հայերի մեծ տիեզերական ճամփորդությունը» աշխատանքային անվանումով սերիալում նկարագրվում է կյանքը Դոնի զորքի հողերում 1861թ.: Ըստ սյուժեի, ապագայում ատոմային պատերազմ է սկսվում, «ենթատարածությունից» հայտնվում են կազակները փրկելու համար իրենց հողը: Կազակ Իվան Կոլոդկինը հողի մեջ է խրում ատաման Պլատովի սուրը և տարածաշրջանը հայտնվում է ուժային դաշտի տակ՝ տարածքն անջատվում է Երկրից և հայտնվում տիեզերքում:
«Կազակները գրավում են իշխանությունն այդ տարածքում, իրենց կարգերն են հաստատում, բայց կա հայերի գործոնը՝ Չալտիրն ու Նախիջևանը: Բնականաբար, հայերի հետ պայմանավորվել է պետք, կազակները հանրահավաք են անում նրանց հետ և տալիս են հայերին առևտուրը, մաքսային ծառայությունն ու սահմանը»,-պատմել է պրոդյուսերը:
Այդ իրադարձությունների ֆոնին ֆիլմի հեղինակները մտադիր են նաև սիրո պատմություն ցույց տալ «Խաղաղ Դոնը» վեպի մոտիվներով: Իսկ առաջին եթերաշրջանի ավարտին «տիեզերքում հայկական հարսանիք կանեն»: