«Միր» հեռուստաընկերությունը Հայաստանում նկարահանում է ֆիլմ, որը կբացահայտի հնագույն առևտրային ճանապարհի գաղտնիքը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին «Միր» հեռուստաընկերությունից, դա Հայաստանի տարածքով անցնող Ստրաբոնի ճանապարհի մասին պատմող «Ժամանակի գաղտնիքները» փաստագրական ֆիլմաշարի երկրոր դ փուլն է:
«Ստրաբոնի ճանապարհը Մետքասե ճանապարհի մի մասն է, որը ձգվել է Չինաստանից ու Հնդկաստանից դեպի Կենտրոնական Ասիա: Այդտեղ այն բաժանվել է երկու ճյուղի` մեկը ձգվել է դեպի վեր Քուռ գետի երկայնքով, մյուսը` Կասպից ծովի արևմտյան ափով դեպի Դերբենտ և կովկասյան տափաստաններ»,- նշել է ֆիլմի ռեժիսոր Դմիտրի Խոդակովսկին:
Նրա խոսքով` հենց այդ ճանապարհներն են ժամանակին կապել Սիբիրից դեպի Եվրոպա, Չինաստան, իսլամական պետություններ ձգվող հսկայական տարածքները: Ռեժիսորը հույս է հայտնել, որ հեռուստաարշավը հնարավորություն կտա նորովի հայացք նետել պատմական փաստերին:
«Միր»-ի հայաստանյան ազգային մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանի խոսքով` «Ժամանակի գաղտնիքները» փաստագրական ֆիլմը կպատմի Հայաստանի պատմության շատ հետաքրքիր շրջանի մասին: «Դա երկրի և իր ժողովրդի պատմության մի մասն է, իսկ դա նշանակում է, որ ի հիշատակ մեր նախնիների է: Մետաքսե ճանապարհի ստեղծումը համընկավ Հայաստանի տնտեսական, քաղաքական նոր վերելքի շրջափուլի հետ, երբ ղեկավարում էր Տիգրան Մեծը: Այս մասին վկայում է Հերոդոտոսը, Ստրաբոնը, հետագայում նաև Պլինիոս Ավագը: Մետքասե ճանապարհի մեկ ճյուղն անցնում էր Արարատյա ն դաշտով, մեկ այլ ուղի անցնում էր Սելիմի լեռնանցքով, որը Գեղարքունիքի մարզում է»,-ասել է նա:
Ֆիլմի նկարահանումները կանցկացվեն նաև Դաղստանում, Վրաստանում և Ինգուշեթիայում: Այն կպատմի Մետքասե ճանապարհի գաղտնիքների և նախնիների թողած գլուխկոտրուկների մասին: Հեռուստադիտողները կիմանան թե ով է տեղադրել Զորաց քարերը հին Քարահունջում և ով է ապրում Վիշապալճում, ինչպես նաև շատ այլ հետաքրքիր դրվագների մասին:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2016 թվականի դեկտեմբերին Միր հեռուստաընկերության եթերում: