
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ընկերուհին բացել է կոշիկի խանութ, իսկ նրա կոմերցիոն գործընկերն է դարձել «կապտանռնագույնների» ուրուգվայցի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսի կինը,- հաղորդում է «Daily Mail»-ը:
Լիոնել Մեսսիին Անտոնելա Ռոկուցոյի հետ հարաբերությունների մեջ է 2008 թվականից: Նրանք ունեն երկու տղա` Տիագոն և Մատեոն:
Լուիս Սուարեսը Սոֆիա Բալբիի հետ ամուսնացած է 2009 թվականից: Նրանք նույնպես ունեն երկու երեխա` աղջիկ և տղա:
armsport.am