Անչելոտին պատմել է Ռեալից հեռանալու որոշ պատճառների մասին
Advertisement 1000 x 90

Անչելոտին պատմել է Ռեալից հեռանալու որոշ պատճառների մասին

Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին իր նոր՝ «Հանգիստ առաջատարություն. գրավելով սրտեր, մտքեր և տիտղոսներ» գրքում պատմել է, թե ինչու ինքը 2015 թվականին հեռացավ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից.

Այս մասին հաղորդում է «AS»-ը.

«Գործերը լավ էին ընթանում, բայց ես երկու մեծ խնդիր ունեի: Նախ, դա կապված էր ՈւԵՖԱ-ի ինչ-որ վիճակագրության հետ, որը «պարզել էր», որ թիմն, ի տարբերություն եվրոպական մյուս ակումբների, բավականաչափ ժամեր չի ծախսում մարզումների վրա: Մենք 22 խաղ անընդմեջ հաղթել էինք, այսինքն՝ թվում էր, որ մենք ամեն ինչ լավ ենք անում:

Բայց, իհարկե, մենք պարտվեցինք, հենց ի հայտ եկավ այդ վիճակագրությունն ու ակումբի ղեկավարությունը սկսեց մտածել, որ հավանաբար պետք է ավելի շատ աշխատել, չնայած ես հակառակն էի կարծում. ֆուտբոլիստները պետք է հանգստանային, իսկ այդպես մեզ մոտ մեկ ամբողջ ամիս ստացվեց լի վնասվածքներով և հոգնածությամբ, և հենց դա էլ պատճառ հանդիսացավ Չեմպիոնների լիգայում պարտության: Պարզվեց, որ «Մադրիդի» ղեկավարությունն ավելի շատ վստահում է վիճակագրությանը, քան՝ իմ կարծիքին և իմ աշխատանքին …»,- պատմում է Անչելոտին:

Երկրորդ խնդրի մասին Անչելոտին ասել է հետևյալը.

«Ռեալի» գլխավոր տնօրենն ինձ փոխանցեց, որ նախագահը ցանկանում է խոսել ինձ հետ: Երբ ես մտա Պերեսի աշխատասենյակ, նա ինձ ասաց, որ իրեն զանգահարել է Բեյլը: Հունվարի 4-ի խաղում ես փոխարինել էի Բեյլին («Վալենսիա»-«Ռեալ»՝ 2:1. առանց պարտությունների շարքի ընդհատումը), ինչից հետո Բեյլի գործակալը դժգոհել էր, որ Գարեթը ցանկանում է խաղալ կենտրոնում:

Նախագահն ինձ հարցրեց, թե ես ինչ եմ մտադիր անել այս հարցի շուրջ: Ես պատասխանեցի՝ «Ոչինչ»: Մրցաշրջանի միջնամասում ես չէի կարող փոխել խաղային սխեման: Այդ դեպքից հետո նախագահի հետ մեր հարաբերություններն այլևս առաջվանը չէին»:

armsport.am