Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Մեցին»: Խաղն ավարտվեց ՊՍԺ-ի դժվարին հաղթանակով` 3:2:
Առաջին խաղակեսում 2:0 հաշվով հաղթելուց հետո ՊՍԺ-ն երկու գնդակ ընդունեց սեփական դարպասը:
Նախ Կավանին 33-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը, իսկ 3 րոպե անց Մատուիդին կրկնապատկել է այն:
Ժուֆրը 78-րդ րոպեին տուգանայինից կատարած փայլուն հարվածով կրճատել է հաշվի տարբերությունը: 10 րոպե անց Դիաբատեն նաև հավասարեցրել է հաշիվը:
Ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Բլեզ Մատուիդին գլխի հարվածով 3-րդ գնդակն է ուղարկել «Մեցի» դարպասը:
Այս խաղից հետո ՊՍԺ-ն 77 միավորով շարունակում է կիսել Ֆրանսիայի առաջնության աղյուսակի առաջին հորիզոնականը «Մոնակոյի» հետ:
«Մեց»-ՊՍԺ` 2:3
Գոլերը` Ժուֆր (78), Դիաբատե (88) – Կավանի (33), Մատուիդի (36, 90+3)