Բաքուն կոչ է անում ֆրանսաբնակ ադրբեջանցիներին քվեարկել Լը Պենի օգտին
Advertisement 1000 x 90

Բաքուն կոչ է անում ֆրանսաբնակ ադրբեջանցիներին քվեարկել Լը Պենի օգտին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեսբուքյան իր էջում գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցիների թիվը բավական փոքր է, դա չի խանգարում Իլհամ Ալիևին, որ իր վերահսկողության տակ գնտվող ԶԼՄ-ների միջոցով ուղղորդի ֆրանսաբնակ ադրբեջանցիներին, թե ում նրանք ձայն տան ապրիլի 23-ին Ֆրանսիայում կայանալիք հերթական նախագահական ընտրությունների առաջին փուլում… Առաջին հայացքից շատ տարօրինակ թեկնածուի են նախընտրել Բաքվում…

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենը համարվում է ծայրահեղական-ազգայնական հայացքներ կրող քաղաքական գործիչ, որը կտրականապես դեմ է մահմեդականների ներգաղթին Ֆրանսիա և ընդհանրապես չի էլ թաքցնում իր հակամահմեդական հայացքները… Սակայն լավ ուսումնասիրելով Լը Պենի հիմնական հակառակորդին՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի ելույթները,կարելի է հասկանալ մեր արևելյան հարևանների նախընտրության պատճառը… Իլհամ Ալիևը,ըստ ազերիների շահերի, ստիպված է ընտրություն կատարել շատ վատի՝ Ֆիյոնի և վատի՝ Լը Պենի միջև…

Ադրբեջանում հիստերիայի պատճառ է դարձել Ֆիյոնի հարցազրույցը Nouvelles d’Armenie-ին,որում վերջինս իր դիրքորոշումն է հայտնել մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ…

«2016 թ-ին վեց օր Հարավային Կովկասը կրկին կրակի ճիրաններում էր… Հույսը դնելով միջազգային հանրության չմիջամտության վրա Ադրբեջանը փորձեց ուժով գրավել Լեռանյին Ղարաբաղը… Պետք չէ մոռանալ,որ այս իրավիճակը Ղարաբաղում ստեղծվել է Ստալինի պատճառով, ով 1921 թ-ին այն անջատեց Հայաստանից հօգուտ Ադրբեջանի…»,- ասել է Ֆիյոնը Nouvelles d’Armenie-իի լրագրողին… Ադրբեջանցիները Ֆիյոնին մեղադրում են պատմություն չիմանալու և անգրագիտության մեջ… Ասեմ, ով Ֆիյոնը պետք է ուրախ լինի, որ Բաքվում նրան անգարգետ են համարում, քանի որ թուրք-ազերիական պատմությունը բացարձակ չի համապատասխանում աշխարհում ընդունվածի հետ և ավելի շատ ֆանտաստիկ ստեղծագործություն է հիշեցնում… Ֆիյոնի վրա խաչ դնելով ազերիները սկսել են ուսումնասիրել Ֆիյոնի հիմնական հակառակորդին՝ Լը Պենին, ով ևս հայտնի է իր հակաթուրքական հայացքներով…

Բայց Բաքվում ուսումնասիրելով Լը Պենի հակաթուրքական գործումեությունը պարզել են,որ քննադատների կողմից որպես ֆաշիստ պիտակավորված Լը Պենը ընդամենը մեկ անգամ է իր ստորագրությունը դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ պահանջի տակ, որը տեղի է ունեցաել 2015 թ-ի սկզբին Եվրախորհրդարանում… Որքան կարելի է հասկանալ, Բաքվում նախընտրում են, որ Լը Պենը իշխանության գա Ֆրանսիայում և վռնդի ազերի մահմեդականներին երկրից, քան Ֆիյոնին տեսնեն նախագահի պաշտոնում, որը ճանաչում է Արցախը որպես պատմական Հայաստանի տարածք…

Այս ամենից ևս մեկ բան կարելի է բացահայտել… Արցախը որպես պատմական Հայաստանի մաս ճանաչման և Հայոց ցեղասպանության ճանաչման միևջև Բաքվում նախընտրում են երկրոդը… Դա նրանց խնդիրը չէ… Բա ո՞ւր մնաց «Մեկ ազգ,երկու պետություն» Հեյդար Ալիևի հայտնի կարգախոսը…

Իլհամ Ալիևը սեփական շահերից ելնելով կարող է պարտադրել Թուրքիային գնալ իր շահերին դեմ… Բայց երբ հարցը վերաբերում Է Անկարայի շահերին,ապա այստեղ Ալիևը քաշվում է մի կողմի…

Հ.Գ. Հետաքրքիր է նաև, թե ինչպե՞ս կարձագանքի մահմեդական աշխարհը, որը դեմ է Լը Պենին,մահմեդական Ադրբեջանից հնչող այս կոչին… Չնայած, մահմեդական աշխարհում շատ լավ գիտեն, որ Լենինի ապօրինի «զավակ» Ադրբեջանը նրա նման անհավատի մեկն է՝ աթեիստ…»:



Նման նյութեր