ԱՄՆ-ում հոսպիտալացվել Է Ջորջ Բուշ Ավագը
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում հոսպիտալացվել Է Ջորջ Բուշ Ավագը

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագը հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին ABC News հեռուստաալիքը հայտնել է Twitter-ում՝ վկայակոչելով նրա մամուլի քարտուղարին:

«Նախկին նախագահ Ջորջ Բուշը հոսպիտալացվել է, բայց իրեն նորմալ է զգում»,- ասված է հրապարակման մեջ:

Նաև հեռուստաալիքն իր միկրոբլոգում հրապարակել է Միացյալ Նահանգների նախկին ղեկավարի գրասենյակի հայտարարությունը: Տեքստում ճշտվում է, որ նա «Հյուսթոն քաղաքի (Տեխասի նահանգ) հոսպիտալ է տեղափոխվել ապրիլի 14-ին՝ չդադարող հազի պատճառով հետազոտվելու համար»:

Ախտորոշման համաձայն՝ Բուշ Ավագի մոտ «թոքաբորբի թեթև դեպք է», նա անհրաժեշտ բուժում է ստացել:

Ջորջ Բուշ Ավագն ԱՄՆ-ի նախագահն է եղել 1989-ից մինչև 1993 թվականը: Այժմ նա 92 տարեկան է:

 



Նման նյութեր