
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը նշել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք համարվում են նոր սերնդի լավագույն հարձակվողները:
Բրազիլացին նշել է, որ հիանում է Մադրիդի «Աթլետիկոյի» 26-ամյա ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի, Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 20-ամյա հարձակվող Գաբրիել Ժեզուսի խաղով:
«Նոր սերնդի հարձակվողներից ինձ դուր են գալիս Գրիզմանը, Ժեզուսը և Դիբալան: նրանք լավագույններն են»,- բրազիլացու խոսքն է մեջբերում Esporte Interativo-ն:
armsport.am