Զիմբաբվեի դպրոցներին թույլատրել են որպես ուսումնառության վճար ընդունել ընտանի կենդանիներ: Այս միջոցառումը պետք է օգնի չքավոր ընտանիքներին: Այդ մասին հայտարարել է երկրի կրթության նախարար Լազարուս Դոքորան, տեղեկացնում է BBC News-ը:
Նրա խոսքով՝ ուսումնառության վճարի հարցում հարկավոր է ճկունություն դրսևորել. բացի այծերից ու ոչխարներից, դպրոցները որպես վճար կարող են ընդունել նաև աշակերտների ծնողների կողմից կատարվող ծառայություններն ու աշխատանքները:
Ծառայությունների տեսքով վճարն ավելի լայն տարածում կգտնի քաղաքային դպրոցներում այն դեպքում, երբ ընտանի կենդանիներով կվճարեն հիմնականում գյուղական շրջանների բնակիչները, նշում է գործակալությունը: Ավելի վաղ Զիմբաբվեի բնակիչներին թույլատրել են ընտանի կենդանիներով վճարումներ կատարել բանկային վարկերի դիմաց: