Լեհաստանում հիշում են վարշավյան գետտոյի ապստամբության զոհերին
Advertisement 1000 x 90

Լեհաստանում հիշում են վարշավյան գետտոյի ապստամբության զոհերին

Լեհաստանում ապրիլի 19-ին սգո միջոցառումներ են տեղի ունենում վարշավյան գետտոյի ապստամբության 74-րդ տարելիցի կապակցությամբ, որի ընթացքում շուրջ 15 հազար մարդ զոհվեց:

Վարշավյան գետտոն ամենախոշորն է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական իշխանությունների կողմից հիմվածներից. այստեղ գտնվում էին մոտավորապես 450 հազար կալանավորներ: 1942 թվականի ամռանը հիտլերականները ոչնչացրեցին գետտոյի գրեթե ողջ բնակչությանը. 1943 թվականի ապրիլին դրա տարածքում մնացել էր 60 հազարից ոչ ավելի մարդ՝ 30 հազար «պաշտոնական» բնակիչներ ու ևս շուրջ 30 հազար շուրջկալներից փախածներ:

Գիտակցելով իրենց վիճակի անհուսությունը՝ մի քանի երիտասարդական հակաֆաշիստական կազմակերպությունների անդամներ որոշեցին մեռնել զենքը ձեռքին. ապրիլի 19-ին նրանք գրոհեցին մի խումբ էսէսականների վրա:

Ապստամբությունը շարունակվում էր մի քանի շաբաթ և դաժանորեն ճնշվեց: Ապաստամբությունը ճնշելուց հետո ֆաշիստներն ի նշան իրենց հաղթանակի պայթեցրեցին Վարշավայի մեծ սինագոգը:

Այդ օրվան նվիրված պաշտոնական միջոցառումները Վարշավայում սկսվել են վարշավյան գետտոյի հերոսների հուշարձանի առջև կազմակերպված արարողությամբ: Հուշակոթողին ծաղկեպսակ է դրել Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 



Նման նյութեր