
Թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուի նկատմամբ երկու ամսվա կալանք է սահմանվել,- տեղեկացնում է Sport.es-ը:
Այդպիսի որոշում է կայացվել թուրք երկրպագուի` Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում «Լիոնի» հետ կայացած խաղի ժամանակ մարզադաշտի աշխատողին մարմնական վնասվածքներ հասցնելու համար:
«Լիոն»-«Բեշիքթաշ» հանդիպումը մեկնարկել է մեկ ժամ ուշ թուրք երկրպագուների կողմից ծրագրած անկարգությունների պատճառով:
Լիոնի դատարանում հանդես եկած ժամանակ երկրպագուն խոստավանել է, որ ծեծկռտուքի ժամանակ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Դատարանը նաև արգելել է երկրպագուին Ֆրանսիա այցելել շուրջ 2 տարի:
Հավելենք, որ «Բեշիքթաշ»-«Լիոն» հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:
armsport.am