Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն այլևս չի օգնի Մյունխենի «Բավարիային» ընթացիկ մրցաշրջանում:
Ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան խաղում (2:4):
«Նոյերը լուրջ վնասվածք է ստացել: Նա շարքից դուրս է մնացել 8 շաբաթով»,- ասել է գերմանական ակումբի տնօրենների խորհրդի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն:
armsport.am