Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 21-ին արդարության երթ կանցկացվի: Այն սկիզբ կառնի Մոնտեվիդեոյի Անկախության հրապարակից, որտեղից մասնակիցները կշարժվեն դեպի Մոնտեվիդեոյի տարածաշրջանային վարչական կառավարման մարմնի շենքի հրապարակ, որտեղ հանրահավաք կանցկացվի:
Այն կազմակերպում է «Ուրուգվայի հայ երիտասարդություն» կազմակերպությունը:
Ապրիլի 23-ին Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում տեղի կունենա արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ:
Ուրուգվայում ապրիլի 24-ին հայ եկեղեցու կենտրոնական վարչական խորհրդի ներկայացուցիչները ծաղկեպսակ կդնեն Ուրուգվայի ազգային հերոս գեներալ Խոսե Արտիգասի շիրիմին:
Ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն տեղի կունենա նաև Ուրուգվայի օրենսդիր մարմնում: Միջոցառումը կազմակերպել են Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը և Ուրուգվայի Հայ դատի հանձնախումբը: Միջոցառմանը ելույթներ կունենան Ներկայացուցիչների պալատի խոսնակ Խոսե Կառլոս Մախիան, մի շարք պատգամավորներ և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ:
Իսկ ապրիլի 26-ին Ուրուգվայի հայկական միությունը կազմակերպում են արյան հանձնման միջոցառում տեղի Նուբարյան քոլեջում: