Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Ռոբին Կրասնիկիի հետ առաջիկա մենամարտը համարում է քայլ դեպի աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելու նպատակը։
Աբրահամի մամուլի քարտուղարի հաղորդագրության մեջ նշված է. «Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կայանալու է ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում:
37-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցն է 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկին:
Նախօրեին` ապրիլի 18-ին, բռնցքամարտիկները մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել են Էրֆուրտում:
Արթուր Աբրահամը շեշտել է, որ իր համար կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և ապրիլի 22-ի մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը:
Այսօր` ապրիլի 19-ին, բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուների և ԶԼՄ-ների ներկայությամբ տեղի է ունեցել Արթուր Աբրահամի և նրա մրցակցի` Ռոբին Կրասնիկիի բաց մարզումը (մարզիչների մասնակցությամբ):
Սիրված բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը Երևանի ժամանակով ժամը 00:30-ին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը):