«Իսկապես խայտառակություն կլիներ, եթե չիմանայի, բայց դա այդպես չէ: Ես բազմապատկման աղյուսակը փայլուն գիտեմ, թեպետ անկեղծ կլինեմ ու կասեմ, որ մաթեմատիկական գիտելիքներով չեմ փայլում, սակայն տարրական աղյուսակը չիմանալը խայտառակություն կլիներ ինձ համար: Տեսախցիկն անջատվելուն պես միանգամից պատասխանեցի` «56», պարզապես Սուրենին ասացի, որ պատրաստելուց մի փոքր շփոթվում եմ: Եթե իմանայի, որ չպատասխանելս նմանատիպ բուռն քննարկումների առիթ կհանդիսանա, հաստատ հենց եթերի ժամանակ` անմիջապես խոհանոցում, ամբողջ բազմապատկման աղյուսակը կասեի, պարզապես այդ պահին կարևորություն չտվեցի այդ ամենին և այլ հարցի սկսեցի պատասխանել, նույնիսկ կադրից դուրս Սուրենին 7-ի բազմապատկման աղյուսակն ասացի ու ծիծաղեցինք, այդպես էլ ամեն բան վերջացավ»,- Asekose.am-ին ասաց Նարե Գևորգյանը` անդրադառնալով համացանցում աղմուկ բարձրացրած գրառմանը, որի համաձայն` ինքը խայտառակվել էր, քանի որ «Քաղցած սպասում էին» հաղորդման ժամանակ չէր պատասխանել Սուրեն Շահվերդյանի` «ինչ կլինի 7X8» հարցին:
Երգչուհու խոսքով` իր համար այդ ամենը պարզապես ծիծաղելի էր, որովհետև նման տարրական գիտելիքներ յուրաքանչյուրն էլ պետք է ունենա: