Վիկտորյա Բեքհեմը Բրիտանական կայսրության շքանշան է ստացել
Advertisement 1000 x 90

Վիկտորյա Բեքհեմը Բրիտանական կայսրության շքանշան է ստացել

Spice Girls ռոք խմբի նախկին մասնակից, երգչուհի և դիզայներ Վիկտորյա Բեքհեմը արքայազն Ուիլյամի ձեռքից Բրիտանական կայսրության շքանշան է ստացել նորաձևության ինդուստրիայում ներդրած ավանդի համար, տեղեկացնում է BBC-ին:

Բուքինգհեմյան պալատում կայացած պարգևատրման արարողությանը աստղը եկել էր ամուսնու՝ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի և իր ծնողների հետ: «Ես հպարտանում եմ, որ այս պարգևն ստացել եմ Քեմբրիջի դուքսից»,- ասել է երգչուհին, որը նախքան ամուսնությունը հայտնի էր Վիկտորյա Ադամս անունով:

«Եթե դու ազատություն ես տալիս քո երազանքներին ու շատ ես աշխատում, դու կարող ես հասնել աներևակայելի բարձունքների: Ես շատ երջանիկ եմ, որ այս պահը կիսում եմ ծնողներիս ու ամուսնուս հետ, առանց նրանց սիրո ու աջակցության դա անհնարին կլիներ»,- հավելել է ջինսե հագուստի dVb Style մակնիշի հիմնադիրը:

Բացի հագուստի դիզայնից, Վիկտորյա Բեքհեմը նաև ստեղծել է արևապաշտպան ակնոցների շարք, Intimately Beckham  պարֆյումերային բույրի հեղինակն է և գրել է ժամանակակից նորաձևության ձեռնարկ:

 



Նման նյութեր