Մայիսի 8-ի փոխարեն աշխատանքային օր սահմանվեց մայիսի 20-ը
Advertisement 1000 x 90

Մայիսի 8-ի փոխարեն աշխատանքային օր սահմանվեց մայիսի 20-ը

ՀՀ կառավարության որոշմամբ 2017 թվականի մայիսի 8-ի աշխատանքային օրը տեղափոխեց 2017 թվականի մայիսի 20-ը`շաբաթ օրը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից և կապված է հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի հետ:

«Սկզբնական նախագծից շեղում ենք կատարում, նախապես նախատեսված էր մայիսի 8-ի փոխարեն աշխատանքային օր սահմանել մայիսի 13-ը, սակայն հաշվի առնելով մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները՝ դպրոցներում տեղակայվելու են տեղամասեր և որպեսզի գործընթացը չխաթարվի, որոշվել է աշխատանքային օր սահմանել մայիսի 20-ը»,- ասաց Հարությունյանը: