«Եկեք համախմբվենք, գտնենք մեր Ինեսին». Վիկա Բաղդասարյանի կոչը՝ Բժշկական համալսարանի ուսանողներին
Advertisement 1000 x 90

«Եկեք համախմբվենք, գտնենք մեր Ինեսին». Վիկա Բաղդասարյանի կոչը՝ Բժշկական համալսարանի ուսանողներին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի 70 բնակարանի բնակչուհի, 1993 թ. ծնված Ինեսա Սրապիոնյանը, ով սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Այս ընթացքում Ինեսին ակտիվորեն փնտրում են նաև նրա ընկերուհիները՝ համացանցում տարածելով նրա լուսանկարները: Ինեսը, ինչպես արդեն նշել ենք՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի դստեր՝ Վիկա Բաղդասարյանի ընկերուհին է, ով եղել է նաև նրա հարսնաքույրը:

Քիչ առաջ Վիկա Բաղդասարյանը ֆեյսբուքում հայտարարություն է տարածել՝ դիմելով Բժշկական համալսարանի ուսանողներին. «Երեխեք, դիմում եմ Բժշկական համալսարանի բոլոր ուսանողներին, եկեք համախմբվենք, գտնենք մեր Ինեսին: Հատկապես շրջաններում ապրողները թող նկարով փնտրեն, էդպես ավելի արդյունավետ կլինի ինձ թվում է: Փորձենք օգնել ոստիկանությանը: Խնդրում ենք՝ բոլորդ նկարով հարցուփորձ արեք: Եկեք համախմբվեն»:

12



Նման նյութեր