Անհետ կորած Ինես Սրապիոնյանի ընկերուհիները շարունակում են փնտրել նրան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անհետ կորած Ինես Սրապիոնյանի ընկերուհիները շարունակում են փնտրել նրան

Համացանցում շարունակում են ակտիվորեն տարածել անհետ կորած 23-ամյա Ինես Սրապիոնյանի լուսանկարները՝ հուսով, որ որևէ մեկը կարձագանքի, որ տեսել է աղջկան որևէ տեղ: Նրա ընկերուհիները տարբեր լուսանկարներ են տարածում՝ խնդրելով ուշադիր լինել և տեսնելուն պես զանգահարել ոստիկանությունը:

Նրա ընկերուհիների թվում է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դուստրը՝ Վիկա Բաղդասարյանը, ում հարսնաքույրն է եղել Ինես Սրապիոնյանը: Նա խնդրում է աղոթել, որպեսզի Ինեսին շուտ գտնեն:

Ընկերուհիները գրում են, որ Ինեսը տանից դուրս է եկել առանց հեռախոսի:

Նշենք, որ Ինեսան ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 2-ին, սովորում է Հերացու անվան Բժշկական համալսարանում։

 

481181_1108426422523242_4982278450985002425_n

ines-1

ines-3

ines-2