Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն արգելել է ՌԴ-ի քաղաքացի, Ռուսաստանի Ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանի մուտքը պետության տարածք՝ Ղրիմ կատարած՝ նրա ուղևորությունների պատճառով:
Ինչպես հայտնել է «Ուկրաինայի անկախ մեդիա-արհմիությունը», այս տեղեկատվությունն արհմիությունն ստացել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության Ազգային պետականության պաշտպանության դեպարտամենտից իր հարցմանն ի պատասխան:
Ուկրանիայի Անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ «Ի շահ Ուկրաինայի ազգային անվտանգության Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Աշոտ Եղիշի Ջազոյանի նկատմամբ կայացվել է որոշում երեք տարի ժամկետով Ուկրաինա նրա մուտքն արգելելու մասին», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: