6 հայ՝ Forbes-ի Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում
Advertisement 1000 x 90

6 հայ՝ Forbes-ի Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում

Forbes–ի ռուսական խմբագրությունը օրերս հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 6 գործարար։

Մագնիտ» մանրածախ ցանցի հիմնական բաժնետեր և գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) զբաղեցրել է վարկանիշի 18–րդ տեղը, նրա ունեցվածքը գնահատվել է 6,8 մլրդ դոլար։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը 32–րդն է, նրա ունեցվածքը գնահատվում է 3,4 մլրդ դոլար։

Վարկանիշի 48–րդ հորիզոնականում է «Ռոսգոսստրախ» ընկերությունների նախագահ Դանիլ Խաչատուրովը` 2 մլրդ դոլար։

Ռուսական սոցիալական ձեռներեցության առաջատարներից մեկը` ներդրումային բանկիր և բարերար Ռուբեն Վարդանյանը զբաղեցրել է 99–րդ հորիզոնականը, նրա ունեցվածքը գնահատվում է 950 մլն դոլար։

Ցանկի 123–րդ տեղում է Wooden Fish Agency ընկերության դիտորդական խորհրդի ղեկավար Ալբերտ Ավդոլյանը, ում ունեցվածքը գնահատվում է 800 մլն դոլար։

«ՌԵՍՈ–Գարանտիա» ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովը, ում ունեցվածքը գնահատվել է 700 մլն դոլար, զբաղեցրել է վարկանիշի 147–րդ հորիզոնականը։

200 ամենահարուստ գործարարների համախառն ունեցվածքը մեկ տարվա ընթացքում աճել է 100 մլրդ դոլարով` մինչև 460 մլրդ դոլար։ Դոլարային միլիարդատերերի թիվն ավելացել է` 77–ից հասնելով 96–ի։ Հատման շեմը ևս աճել է` նախորդ տարի գրանցված 350 մլն դոլարից հասնելով 500 մլն դոլարի։

Forbes–ի ցանկում ներառվելու «մուտքի տոմսը» երբևիցե այսքան թանկ չի արժեցել։

Ցանկը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Ռուսաստանի խոշորագույն գազ արդյունահանող մասնավոր ընկերության` «Նովատեկի» համահիմնադիր Լեոնիդ Միխելսոնը 18,4 մլրդ դոլար ունեցվածքով։

wnews.am