ԱՄՆ-ում ձերբակալել են Օբամայի դստերը հետապնդող տղամարդուն
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում ձերբակալել են Օբամայի դստերը հետապնդող տղամարդուն

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարու, որը հետապնդում էր երկրի նախկին նախագահի 18-ամյա դստերը՝ Մալիա Օբամային, և փորձում էր նրան առաջարկություն անել:

Այդ մասին գրել է New York Daily News հրատարակությունը:

Հրատարակության տվյալներով՝ այդ մարդը Նյու Յորքի 30-ամյա բնակիչ Ջեյր Նիլթոն Քարդոսոն է, որն անցյալ տարի փորձել էր հայտնվել Սպիտակ տան տարածքում:

Թերթը գրում է, որ ապրիլի 10-ին նա Մալիային բարձրաձայն աղաչում էր ամուսնանալ իր հետ, ինչպես նաև Նյու Յորքում մտել էր այն շենքը, որտեղ Մալիան պրակտիկա է անցնում: Երկու օր անց նա արդեն հետապնդում էր Օբամայի դստերը:

Գաղտնի ծառայության աշխատակիցները տղամարդու հետ զրուցելուց հետո որոշել են, որ նա, հնարավոր է՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Քարդոսոյին փորձաքննություն անցնելու համար ուղարկել են կլինիկա:

Ոստիկանությունը դեռ չի վճռել՝ արդյոք նրա նկատմամբ պետք է գործ հարուցել հետապնդման մեղադրանքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր