All-4-woman.ru կայքը գրում է, որ թեյի ծառի յուղը բազմաթիվ նպատակներով է օգտագործվում. այն հակաբորբոքային, հակաբակտերիալ, հակասնկային հատկություններ ունի, նաև հզոր հականեխիչ է։
Ակնեի բուժման դեպքում։ Օգտագործեք 5 տոկոս խտությամբ յուղը։ Խառնեք ջրի հետ, քսեք մաշկին առավոտյան և երեկոյան։
Որպես հականեխիչ։ Թեյի ծառի յուղն արդյունավետորեն բուժում է փոքր վնասվածքները, բորբոքումները, կտրվածքները։ Հարկավոր է յուղի մի քանի կաթիլ քսել վնասված հատվածին։
Սնկի բուժման համար։ 2-3 կաթիլ յուղը քսեք եղունգի այն հատվածին, որը սունկն ախտահարել է։ Հարկավոր է կրկնել ամեն օր։
Առողջ մազերի համար։ 5 տոկոսանոց յուղի պարունակությամբ շամպունը կօգնի ազատվել թեփից և ոջիլներից։
Հանգստանալու համար։ Թեյի ծառի յուղը դրական ազդեցություն է ունենում մարդու հոգեկան աշխարհի վրա։ 8-10 կաթիլ յուղի ավելացմամբ լոգանքը կօգնի հանգստանալ, ազատվել անհանգստությունից և բարձրացնել աշխատունակությունը։
Անգինայի դեպքում։ 1 լիտր տաք ջրի մեջ ավելացրեք 2-3 կաթիլ յուղ, գլուխը մոտեցրեք շոգուն, սրբիչ օգտագործեք։
Ինտիմ հիգիենայի համար։ Այս դեպքում կարող եք օգտագործել 10 տոկոսանոց յուղը։ Օճառի փրփուրը խառնեք 5 կաթիլ յուղի հետ։
Միջատների խայթոցի դեպքում։ Վնասվածքն ախտահանելու, ցավը հանգստացնելու համար թեյի ծառի յուղը քսեք այն հատվածին, ուր խայթել է միջատը։ Վիրակապեք։ Օրվա ընթացքում կրկնեք 2 անգամ։
Քոս։ Օգտագործեք 5 տոկոսանոց յուղը։ 3-4 կաթիլ յուղը քսեք վնասված հատվածին։ Օրվա ընթացքում կրկնեք 2-3 անգամ։
Որպես մաքրող միջոց։ 120 մլ քացախը խառնեք 700 մլ ջրի հետ, ավելացրեք 10 կաթիլ յուղ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը