Ռոյ Քին. Ռոնալդուն հանճար է
Advertisement 1000 x 90

Ռոյ Քին. Ռոնալդուն հանճար է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը գովեստի խոսքեր է հղել իր նախկին թիմակցի` Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին:

«Ռոնալդուն հանճար է, այլ բառերով նրան չես կարող նկարագրել: Նա ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Իր խաղին անչափ հաճելի է հետևել: Տեսեք նրա ֆանտաստիկ վիճակահանությունը. Ռոնալդուն յուրաքանչյուր մրցաշրջանում բազում գոլերի և գոլային փոխանցումների հեղինակ է դառնում: Նա պարզապես հանճար է»,- Քինի խոսքն է մեջբերում ITV-ն:

armsport.am