«Հարկավոր է ուժեղ լինել». աշխարհի արձագանքը Փարիզում տեղի ունեցած փոխհրաձգությանը
Advertisement 1000 x 90

«Հարկավոր է ուժեղ լինել». աշխարհի արձագանքը Փարիզում տեղի ունեցած փոխհրաձգությանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է ապրիլի 20-ին Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա կատարված հարձակմանը:

«Միացյալ Նահանգների կողմից ցավակցություն եմ հայտնում Ֆրանսիայի ժողովրդին: Ահավոր բաներ են: Այսօր ահավոր բաներ են տեղի ունենում աշխարհում: Դա նման Է հերթական ահաբեկչական գործողության»,- ասել է նա Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Նա հավելել է, որ «մենք պետք է լինենք ուժեղ և զգոն, ես վաղուց եմ այս մասին ասում»:

Ջենտիլոնին միացել ԱՄՆ-ի նախագահի խոսքերին և նույնպես ցավակցություն է հայտնել ֆրանսիացի ժողովրդին: «Այժմ այնտեղ շատ բարդ շրջան է: Դա տեղի ունեցավ ընտրություններից ընդամենը երեք օր առաջ»,- նշել է Իտալիայի վարչապետը:

Գերմանիայի կանցլեր Անգել ա Մերկելը ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ապրիլի 20-ին Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա կատարված հարձակման կապակցությամբ: Այս մասին Twitter միկրոբլոգների ցանցի իր էջում հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ղեկավար Բորիս Ջոնսոնը ցնցված է Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա կատարված հարձակումից: «Ցնցված եմ Փարիզում ոստիկանության աշխատակիցների վրա կատարված գրոհից: Ցավակցություն եմ հայտնում տուժածներին ու նրանց մերձավորներին: Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան միասնական են ահաբեկչության դեմ պայքարում»,- գրել է նախարարը Twitter միկրոբլոգների ցանցի իր պաշտոնական էջում: