Լատինական Ամերիկայի ինը երկրներ դատապարտել են Վենեսուելայում տեղի ունեցած ընդհարումները
Advertisement 1000 x 90

Լատինական Ամերիկայի ինը երկրներ դատապարտել են Վենեսուելայում տեղի ունեցած ընդհարումները

Լատինական Ամերիկայի ինը երկրների կառավարությունները դատապարտել են նոր ընդհարումները բողոքավորների և Վենեսուելայի ոստիկանության միջև և հանրապետության իշխանություններին կոչ են արել միջոցներ ձեռնարկել բռնության կանխման համար:

Այս մասին ասված է այդ պետությունների արտգործնախարարությունների համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Արգենտինայի արտաքին գործերի և կրոնների գործերի նախարարությունը:

«Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի, Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Մեքսիկայի, Պարագվայի, Պերուի և Ուրուգվայի կառավարությունները կտրականապես դատապարտում են Վենեսուելայում սանձազերծված բռնությունը, ինչպես նաև ցավում են, որ չեն լսվել միջազգային հանրակցության կոչերը, որպեսզի այդ երկրում հայտարարված ցույցերն անցնեն հանգիստ իրավիճակում և առանց բռնության»,­ ասված է հաղորդագրության մեջ:

Կարակասում և Վենեսուելայի մյուս տարածաշրջաններում տեղի են ունեցել գործադիր իշխանության կողմնակիցների և հակառակորդների զանգվածային ցույցեր: Ընդհարումների հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ Ազգային գվարդիայի մի աշխատակից:

Ապրիլի 20­-ին ընդդիմության կողմնակիցները վերստին դուրս են եկել փողոցներ: Ընդդիմության տվյալներով՝ բողոքի վերջին ակցիաների ընթացքում տուժել է առնվազն 223 մարդ, երկու օրում ձերբակալվել է 585 ցուցարար:



Նման նյութեր