Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովն իր 50-ամյակի առթիվ, որը նա նշելու է ապրիլի 30-ին, կներկայացնի «Ես» թարմացված շոուն: Երեքժամյա տասը համերգներից առաջինն ապրիլի 21-ին կայանալու է Կրեմլի պետական պալատում: Այդ մասին երգիչը հայտնել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Ես» շոուի բավականին տարողունակ անվանումն ինձ հնարավորություն տվեց այլ կերպ նայել ինձ: Սակայն իմաստավորումն անմիջապես չեղավ. անցյալ տարի պրեմիերայի ժամանակ մենք ավելի քան հարյուր համերգ տվեցինք տասը երկրներում: Այդ ժամանակաշրջանում ես յուրաքանչյուր երգի մեջ ինձ նորովի գտա, որոշ բաներ փոխելով, որոշ բաներ հարմարեցնելով ինձ»,- պատմել է Կիրկորովը:
Բացի համերգներից, Կրեմլի պալատի ճեմասրահում գործելու է «Ես» շոուին նվիրված ֆոտոցուցահանդես, որտեղ ցուցադրվելու են արտիստի 90 ամենահայտնի հագուստները տարբեր տարիների հոլովակներից ու համերգային ծրագրերից: