Ավստրիայի ֆեդերալ կանցլեր Քրիստիան Քեռնը մեկ օրով իրեն փորձել է պիցցայի առաքիչի դերում, ինչով հաճելիորեն զարմացրել է Վիեննայի բնակիչներին: Ծրագիրը կազմակերպել է Ավստրիայի սոցիալդեմոկրատական կուսակցությունը մայիսի 1-ին նշվող Աշխատանքի օրվա նախաշեմին:
Այս ակցիայի նպատակն է՝ ցուցադրել իշխանությունների աջակցությունը միջին դասին, նշել են կուսակցությունում, որի նախագահն Ավստրիայի կոալիցիոն կառավարության ղեկավարն է: Կանցլերը վերամարմնավորվել է «Դա սեր է» հայտնի պիցցերիայի աշխատողի դերում:
«Ես ցանկանում եմ քաղաքականություն անել ձեզ համար: Ինձ համար կարևոր է հասկանալ, թե ինչն է ձեզ հուզում և ինչ եք դուք ինձնից սպասում: Մենք պետք է երկխոսություն վարենք և լսենք միմյանց, ուստի ես որոշեցի անձամբ այցելել ձեզ և ուկնդրել», նշել է Քեռնը:
Քաղաքական գործիչը կերակուր տանողի դերում իր հայտնվելով հիացրել է սովորական քաղաքացիներին: Ըստ որում նա բնակարանների տերերից հետաքրքրվել է, թե արդի քաղաքականության ինչ հարցեր են նրանց հետաքրքրում, և պատրաստ են արդյոք նրանք առաջարկելու կենսական խնդիրների իրենց լուծումը:
Որպես պիցցայի առաքիչ աշխատող կանցլերի տեսահոլովակը Facebook սորցիալական ցանցի՝ կառավարության ղեկավարի պաշտոնական էջում արդեն ավելի քան 500 հազար դիտում է հավաքել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: