25-ամյա լուսանկարիչ Ալեք Հորանը ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգից սիրած աղջկան՝ 24-ամյա Սթեֆ Գառներին, ամուսնության առաջարկություն է արել, մինչ զույգն զբաղվում էր յոգայով:
Սիրահարների տեսագրությունը ապրիլի 19-ին հրապարակել է Daily Mail-ը: Հորանը և Գառները հանգստանալու էին մեկնել Հավայի:
Երիտասարդը վեց ամիս պատրաստվում էր առաջարկություն անել, բայց սպասում էր այն պահին, երբ իրենք կհայտնվեն գեղատեսիլ կղզում: