Մամային լավ տանջեցի, բայց վերջն իմ ուզածին հասա. Սոնա Մաթևոսյանը նշում է ծննդյան 28 ամյակը
Advertisement 1000 x 90

Մամային լավ տանջեցի, բայց վերջն իմ ուզածին հասա. Սոնա Մաթևոսյանը նշում է ծննդյան 28 ամյակը

Այսօր դերասանուհի Սոնա Մաթևոսյանը նշում է ծննդյան 28-ամյակը: Հենց տոնական օրվա կապակցությամբ էլ Life.panorama.am-ը դերասանուհու հետ անկեղծ զրույց է ունեցել:

Ծննդյանս օրերի շարքում ամենահիշարժան օրը…

28 տարի առաջ այս օրն էր. այսօրվա պես արևոտ, պայծառ օր էր: Հիշում եմ՝ մամային լավ տանջեցի, բայց վերջն իմ ուզածին հասա ու լույս աշխարհ եկա:

Բոլոր ժամանակների ամենաթանկ նվերը…

Ամենաթանկ նվերն ընտանիքիս, ընկերներիս ու հարազատներիս անկեղծ մաղթանքներն են ու նրանց ներկայությունն իմ կյանքում:

Երբ սիրված ես ու դա ակնհայտ է…

Ինքդ էլ սկսում ես սիրել ու կյանիքն այլ աչքերով նայել: Այդ ժամանակ ամեն ինչ այնքան թեթև է:

Ունեմ սիրված մասնագիտություն, լավ ընտանիք ու ընկերներ, բայց պակասում է…

Այսօր պակասում է այն, ինչ կունենամ ապագայում: Չգիտեմ՝ կոնկրետ ինչն է պակասում, երև շատ բաներ, որոնք, համոզված եմ, Աստծո կամոք անպայման կլրացնեն կյանքս:

Երազանքներ… ախ, այդ երազանքները…

Ախ, այդ երազանքները, եթե չլինեին, շատ անիմաստ կլիներ կյանքս: Ես ամեն օր ոգեշնչվում եմ իմ երազանքներով: Մարդ երբեք չպետք է կորցնի երազելու ունակությունը:

Ուզում եմ, որ հենց 28-ում իրականանա…

Այո, ամբողջ սրտով եմ ուզում, որ իրականանա դա, իսկ թե ինչի մասին է խոսքը, թող միայն ես իմանամ:

Սեր…

Սերը առաջ մղվելու, արարելու, շնչելու ամենաարդյունավետ և ուժեղ դեղամիջոցն է: Եվ բոլորովին էական չէ, թե ում կամ ինչն ես սիրում, եթե այդ զգացմունքը ապրում է քո մեջ, ուրեմն կորած մարդ չես:

 



Նման նյութեր