Քոչարյանը չի մասնակցի անկախության տոնի միջոցառումներին. hraparak.am
Advertisement 1000 x 90

Քոչարյանը չի մասնակցի անկախության տոնի միջոցառումներին. hraparak.am

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում չի լինի և չի մասնակցի Անկախության 25-ամյակի միջոցառումներին: Այս մասին Hraparak.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Ի դեպ, Քոչարյանը չի մասնակցել նաև սեպտեմբերի 2-ին ԼՂՀ Անկախության օրվա միջոցառումներին, բայց դրա նախօրեին եղել է Արցախում:  Իսկ ինչպե՞ս է վերաբերում 2-րդ նախագահը նոր վարչապետին, Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը իր խոսքը կասի Կառավարության ձևավորումից հետո: Ի դեպ, Կարեն Կարապետյանը և Ռոբերտ Քոչարյանը համագյուղացիներ են, մամուլում բազմիցս գրվել է, որ վարչապետը ազգակցական կապ ունի Քոչարյանի հետ, սակայն այս տեղեկությունները Վիկտոր Սողոմոնյանը չպարզաբանեց: Պարզվում է` Կարեն Կարապետյանը նաև Վիկտոր Սողոմոնյանի հարսանիքի և նրա երեխաների կնունքի քավորն է: Նյութի աղբյուրը ` hraparak.am:



Նման նյութեր