ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգի աշակերտուհիներից մեկին, որը հանդես էր եկել տիրանոզավրի կերպարանքով, ընտրել են դպրոցի թագուհի (homecoming queen): Այս մասին գրել է Mashable-ն:
Սառա Մաքդոնալդը պարգեւատրման արարողությունից հետո լուսանկար է հրապարակել Twitter-ի իր Էջում: Լուսանկարում նա իր ընտանիքի հետ է:
«Հավատս չի գալիս, որ ես թագուհի եմ դարձել տիրանոզավրի իմ կոստյումի շնորհիվ»,- կադրը մակագրել է աղջիկը:
Մաքդոնալդի համադասարանցիները նույնպես Twitter-ում լուսանկարներ են զետեղել նրա հետ:
homecoming queen-ի տիտղոսը ԱՄՆ-ի դպրոցներում հանձնվում է այն միջոցառումների ժամանակ, որոնք անցկացվում են ուսումնական տարվա սկզբին: Հաղթող է դառնում այն աղջիկը, որն ստանում է սովորողների ձայների մեծ մասը: Սովորաբար թագուհի է ընտրվում այն աշակերտուհին, որն ակտիվություն է դրսեւորում պարապմունքների ժամանակ, արտադասարանական աշխատանքում եւ խորհրդանշում է ուսումնական հաստատության ոգին: