WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ) պատկանող գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որը կրում է Vault 7 անվանումը:
Նախորդ մասը, որը ներկայացված էր որպես HIVE («Փեթակ»), հրապարակվել էր ապրիլի 14-ին:
Կայքի աշխատակիցները հայտնում են, որ նոր հրապարակումը ցուցումներ է բովանդակում ԿՀՎ-ի՝ որպես «Արտասվող հրեշտակ» ներկայացված գործիքի օգտատիրոջ համար: Այն նախատեսված է Samsung ընկերության «խելացի» հեռուստացույցներում ներսարված միկրոֆոնների օգնությամբ ձայնագրման, ձայնի հաղորդման ու այն պահելու համար:
Նշվում է, որ հաքերական այս ծրագիրը մշակելիս ԿՀՎ-ն համագործակցել է MI5 բրիտանական հակահետախուզության հետ: Ծրագիրն ստեղծված է «Տարածում» անվանումը կրող համանման բրիտանական գործիքի հիման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: