Տարոն Մարգարյանի ընտանիքը պատմական ընտանիք է, և Զարուհի Փոստանջյանը իրավասու չէ նրանց ընտանիքին քննադատել. Նաիրա Նահապետյան. aysor.am
Advertisement 1000 x 90

Տարոն Մարգարյանի ընտանիքը պատմական ընտանիք է, և Զարուհի Փոստանջյանը իրավասու չէ նրանց ընտանիքին քննադատել. Նաիրա Նահապետյան. aysor.am

Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքել է Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարստության 90 տոկոսը Երևան քաղաքի բյուջեի հաշվին է գոյացել:

«Ես կարծում եմ՝ Զարուհի Փոստանջյանը ընդհանրապես, չգիտի, թե բյուջեն ինչից է ձևավորվում: Թող ինքը հասկանա՝ ինչից է ձևավորվում Երևանի բյուջեն և հետո միայն հայտարարություններ անի», – ասաց Երևանի ավագանու ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահը:

Նրա խոսքով՝ Տարոն Մարգարյանի ընտանիքի մասին բոլորը գիտեն, գիտեն նաև, որ Անդրանիկ Մարգարյանի որդին է:

«Էդ, ինչ որ գրում են, ինչ որ եղել է, ես չեմ կարծում, որ դա Զարուհի Փոստանջյանի գործառույթն է», – նկատեց Նահապետյանը:
Դիտարկմանը, թե Տարոն Մարգարյանը բազմաթիվ շարժական ու անշարժ գույք է հայտարարգրել և խոշոր չափի գումարային եկամուտներ, Նահապետյանը արձագանքեց. «Տարոն Մարգարյանը մեծ գերդաստան ունի, մեծ ընտանիք ունի, շատ լավ հայր է ունեցել և ընդհանրապես, պատմական ընտանիք է, ես չեմ կարծում, որ Զարուհի Փոստանջյանը իրավասու է իրենց ընտանիքին քննադատել»:
Խոսելով Երևանի բյուջեի ձևավորման մասին՝ Նահապետյանն ասաց, որ Երևան քաղաքի բյուջեն 89 մլրդ դրամ է, որը գոյանում է երևանցիների հարկերից, տուրքերից (14 տոկոս), ՀՀ պետական բյուջեի գումարներից են, որոնք ուղղվում են մայրաքաղաքի զարգացման ծրագրերի իրականացմանը:

«Բյուջեն հրապարակային փաստաթուղթ է, հասանելի բոլորին: Կարող են տեսնել, թե ինչ ահռելի գումարներ են գնում անվճար մանկապարտեզներին, լուսավորությանը, դպրոցներին, առողջապահության ոլորտներին: Մենք իրենց ողջունում ենք, երիտասարդներ են, թող գան, հասկանան բյուջեի ծախսային մասից, հետո միայն կարողանան ամպագոռգոռ թվեր ասել», – հավելեց Նահապետյանը:

 



Նման նյութեր