Սամբոյի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 14 մեդալ են նվաճել
Advertisement 1000 x 90

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 14 մեդալ են նվաճել

Հայ սամբիստները Պրահայում կայացած Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններին ընդհանուր առմամբ 14 մեդալ են նվաճել: Այս մասին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Հայ մարզիկները նվաճել են 2 ոսկե, 4 արծաթե և 8 բրոնզե մեդալ:

Շնորհիվ մեր մարզիկների ձեռքբերումների` Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ, երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը:

Ստորև ներկայացնում ենք մեր բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին.

Պատանիներ
Գասպար Հայրապետյան՝ 52 կգ-բրոնզ

Նարեկ Դալլաքյան՝ 60կգ-արծաթ

Սերգեյ Պողոսյան՝ 65 կգ-բրոնզ

Բորիս Շատվերյան՝ 75 կգ-ոսկի

Կարեն Հովհաննիսյան՝ 81 կգ-արծաթ

Անի Տեր-Հարությունյան՝ 44 կգ-բրոնզ

Վարսիկ Գրիգորյան՝ 52 կգ-բրոնզ

Երիտասարդներ

Ֆելիքս Դանիելյան՝ 48 կգ-բրոնզ

Արթուր Մանուկյան՝ 52 կգ-բրոնզ

Էրիկ Հարությունյան՝ 57 կգ-բրոնզ

Սամվել Խաչատրյան՝ 74 կգ-արծաթ

Վահագն Չալյան՝ 82 կգ-բրոնզ

Գրիգոր Սահակյան՝ 90կգ-ոսկի\

Աննա Մկրտչյան՝ +80կգ-արծաթ

Պատվիրակությունը Հայաստան կվերադառնա ապրիլի 22-ին ժամը 23:50՝ Կիև-Երևան չվերթով: